BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ամփոփվել են միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարված մրցույթների արդյունքները

Ամփոփվել են միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարված մրցույթների արդյունքները
24.03.2016 | 15:11

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ամփոփվել են միջպետական համաձայնագրերի շրջանակներում 2016-2017 ուսումնական տարվա Չինաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի և Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթների արդյունքները: Միջոցառմանը ներկա են եղել երեք կրթական աստիճաններով՝ բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերի մրցույթների համար դիմած և դրական միավորներ ստացած դիմորդները:

Շնորհավորելով և հաջողություն մաղթելով մրցույթում հաղթած բոլոր դիմորդներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշել է, որ համաձայն կառավարության որոշմամբ հաստատված համապատասխան կարգի՝ միջպետական համաձայնագրով նշված երկրների բուհեր ընդունված արական սեռի ուսանողներին տարկետման իրավունք տրվում է բուհերի վարկանիշավորման համաշխարհային սանդղակներում ընդգրկված առաջին 500 բուհերի սովորողներին, ինչպես նաև պետության կողմից գերակայություն հռչակված ուղղության մասնագիտությունների համար: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս տարի ևս Չինաստանի բուհերում սովորելու համար արձանագրվել է դիմորդների բարձր մասնակցություն, որը, ըստ Կարինե Հարությունյանի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին: Նախարարի տեղակալի խոսքով` ավելի մեծ թվով դիմորդներ ցանկություն են հայտնել սովորել մագիստրատուրայում, ավելի քիչ` ասպիրանտուրայում: Կարինե Հարությունյանը նաև հորդորել է արտերկրում կրթվելու իրավունք ստացած հայ երիտասարդներին հիշել, որ իրենք արտասահմանյան բուհերում ներկայացնելու են Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի կրթական համակարգն ու հայ երիտասարդությանը. «Հորդորում եմ ցուցաբերել բարձր առաջադիմություն և օրինակելի վարք և միշտ հիշել, որ ձեզ հետ շփվող օտարերկրացի ուսանողները Հայաստանը ճանաչելու են ձեզնով, ուստի խնդրում և պահանջում եմ՝ պատասխանտվությամբ և պատվախնդրությամբ մոտենալ ձեր առաքելությանը: Հորդորում եմ նաև սերտորեն համագործակցել տվյալ երկրում գործող ՀՀ դեսպանատան հետ, դիմել ձեզ հուզող բոլոր հարցերով»,-նշել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը` միաժամանակ մրցույթին մասնակցած, բայց մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին առաջարկելով մասնակցել ինչպես միջպետական համաձայնագրերով թափուր մնացած տեղերի, այնպես էլ այլ կրթաթոշակային ծրագրերով նախատեսված մրցույթներին: Կարինե Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ բոլոր ընդունվածների հետ կկնքվի համապատասխան պայմանագիր, համաձայն որի` վերջիններս ուսումնառության ավարտից հետո պարտավոր են վերադառնալ հայրենիք: Բացի այդ, բոլոր այն ուսանողները, ովքեր որևէ պատճառով կիսատ կթողնեն իրենց ուսումն արտերկրում, կզրկվեն իրենց կրթաթոշակային տեղերից, իսկ արական սեռի անձինք` նաև տարկետման իրավունքից:
Հանդիպման մասնակիցիներն իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳ նախարարի տեղակալին, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
Նշենք, որ այս տարի Չինաստանի բուհերում սովորելու համար հատկացվել է 16 տեղ /10՝ բակալավր, 2` մագիստրոս, 4 ասպիրանտ/, Բուլղարիայի բուհերում սովորելու համար հատկացվել է 4 տեղ /2՝ բակալավր, 2 մագիստրոս/, Ռումինիա՝ 8 /3 բակալավր, 3 մագիստրոս, 2 ասպիրանտ/, Լեհաստան՝ 6 /2 բակալավր, 2 մագիստրոս, 2 ասպիրանտ/, Վրաստան և Հորդանան` համապատասխանաբար 10 և 25 մագիստրոսական:

Դիտվել է՝ 2524

Մեկնաբանություններ